ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանում համակարգային կոռուպցիան պակասել է

13.12.2021


«Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա» կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանը և առաջիկա անելիքներին:

«Հանրային քննարկում» հաղորդման տաղավար էին հրավիրվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ կաշառք երևույթը ծավալային առումով էապես նվազել է, որը տեսանելի է նաև քաղաքացիների շրջանում, որի մասին հաճախ է խոսվում: Նա նաև հավելել է, որ պետությունը սիրելը պետք է դրսևորվի չգողանալով և պետության շահն առաջնային դիտարկելով:

Կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները և ձեռքբերումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը: Նա հայտնել է, որ հակակոռուպցիոն բարեփումների փաթեթը ներառում է հակակոռուպցիոն գործերով քննչական գործունեություն իրականացնող իրավապահ համակարգի աշխատակիցների աշխատավարձի քառապատկում:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են այս ուղղությամբ տեսանելի հաջողություններ, միաժամանակ մատնանշելով առկա  բացթողումները:

«Հանրային քննարկում» հաղորդման տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև: