ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակն ու լիազորությունները

29.11.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել էր Թրանսփարենի ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մարզերի երիտասարդների համար կազմակերպված 4-րդ Հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին:

Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի 4-րդ Հակակոռուպցիոն դպրոցին մասնակցում են տարբեր մասնագիտություն ունեցող 22 երիտասարդներ Հայաստանի Հանրապետության հինգ մարզերից, որոնց դասավանդման ծրագրի շրջանակում նախատեսված է կազմակերպել ճանաչողական բնույթի հանդիպումներ պետական կառավարման մարմիններ, այդ թվում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանդիպման նպատակն է նաև այս ձևով երիտասարդներին հաղորդակից դարձնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատին, լիազորությունների շրջանակին և գործառույթներին:

Հանդիպման սկզբում ներկայացվեց կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղությունները: Այնուհետև, Հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներն ուղղեցին հարցեր՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, Հանձնաժողովի կողմից մարզերում նախատեսվող ծրագրերի, այս կառույցում աշխատանքի անցնելու հնարավորությունների և հասարակությունից Հանձնաժողովի սպասելիքների մասին:

Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի 4-րդ Հակակոռուպցիոն դպրոցի մասնակցիների տարաբնույթ հարցերին պատասխանեցին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբաձումյանն ու վարույթների և իրավական ապահովման վարչություն պետ Գյուլնարա Սարգսյանը: