ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունները

22.10.2021


 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը բանիմաց մասնագետներով համալրելու նպատակով Պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվել էր Հանձնաժողովի գործունեության և թափուր հաստիքների վերաբերյալ ճանաչողական քննարկում: Մասնակիցներին ներկայացվել են Հանձնաժողովի հիմնական գործառույթները, կառուցվածքը և առաջիկա անելիքներն ու թափուր աշխատատեղերը:

Հանդիպման ընթացքում ծավալված հարցուպատասխանի ժամանակ մասնակիցները ԿԿՀ ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հարցերը Հանձնաժողովի գործունեության և այնտեղ աշխատանքի անցնելու մասին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այժմ առկա են ինչպես քաղաքացիական ծառայության ղեկավար և մասնագիտական թափուր հաստիքներ, այնպես էլ Հանձնաժողովի անդամի օգնականի՝ հայեցողական պաշտոններ:

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների վերաբերյալ Հանձնաժողովը սահմանված կարգով ժամանակ առ ժամանակ հայտարարում է մրցույթներ, որոնց հայտարարությունները տեղադրվում են Հանձնաժողովի կայքում և տարածվում են ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավոր տարբերակները դիտարկելու նպատակով անհրաժեշտ է հետևել Հանձնաժողովի՝ cpcarmenia.am կայքին կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ դառնալով հետևորդ: