ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի գիտություն բարեվարքության հարցաթերթիկ լրացնողների

18.10.2021


 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 26.1-ին հոդվածի համաձայն՝  օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքում ներկայացնում խորհրդատվական եզրակացություններ։ Այդ նպատակով թեկնածուները լրացնում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված բարեվարքության հարցաթերթիկի ձևանմուշը։

Հարցաթերթիկի լրացման ընթացքում խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն ստանալու համար թեկնածուները կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վարչություն (հեռախոս՝ (012) 77 77 28):