ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով կմասնակցի ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպվող աշխատանքի տոնավաճառին

06.10.2021


Հոկտեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները որակյալ մասնագետներով համալրելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է թափուր հաստիքների մասին հանրայնացման աշխատանքներ:

Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քաղաքացիական ծառայության պաշտոններից թափուր է շուրջ 15-ը: Առկա են ինչպես ղեկավար, այնպես էլ մասնագիտական թափուր պաշտոններ, որոնց մրցույթների անցկացման հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջում, տարածվում նաև Հանձնաժողովի կայքում և ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տոնավաճառին մասնակցելը ևս մեկ խթան է աշխատանք փնտրող անձանց տեղեկացնելու Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնների մասին: Թափուր պաշտոններով հետաքրքրվող անձինք օրենքով սահմանված ընթացակարգը հաղթահարելուց հետո կարող են համալրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների շարքերը: