ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ աշխատակիցները մասնակցել են «Anti-Corruption Measures at Office Level» խորագրով առցանց վերապատրաստմանը

04.10.2021


2021թ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Արևելյան գործընկերության հանրային կառավարման ազգային դպրոցի հետ համատեղ կազմակերպել էր  «Anti-Corruption Measures at Office Level» առցանց վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները: Այն նախատեսված էր Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար:

Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանը միտված սույն վերապատրաստմանը ներկայացվել են կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգը, գրասենյակային մակարդակում շահերի բախման դեմ պայքարը, որոշումների կայացման գործընթացում օրինական և անօրինական լոբբինգը և մի շարք այլ թեմաներ: Մասնակցիները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքն ու կուտակած փորձը:

Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել է դասընթացին մասնակցությունը հավաստող հավաստագրեր: