ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով և անկաշկանդ են. Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Հեռանկար» հաղորդմանը

16.09.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ հեռարձակվող Արամ Աբրահամյանի հեղինակային «Հեռանկար» հաղորդաշարին:

«Ժողովրդավար երկիր և գործուն կառավարման համակարգ ունենալու համար, իսկապես, պետք է ազատագրվել կոռուպցիայից, և Հանձնաժողովի հիմնական առաքելությունը միտված է հենց սրան»,-ասել է Հայկուհի Հարությունյանը:

Ի պատասխան Արամ Աբրահամյանի՝ արդյո՞ք չպետք է «սրով» պայքարել կոռուպցիոներների դեմ հարցի, Հայկուհի Հարությունյանը նշել է, որ մենք պետք է կարողանանք տարանջատել պատժիչ և կանխարգելիչ կառույցների դերը. «Հանձնաժողովի դերակատարումն առավել միտված է կրթել և կերտել այնպիսի քաղաքացի, որը գիտի, թե ինչ է նշանակում բարեվարք վարքագիծ, հաշվետու է պետությանը, բայց միաժամանակ պահանջատեր է պետությունից»:

Հայկուհի Հարությունյանը խոսել է նաև վերջին ժամանակահատվածում Հանձնաժողովի ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին: Սույն հղումով կարելի է դիտել հաղորդման տեսանյութը: