ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Նախ ծանուցում ենք, հետո 30-օրյա ժամկետ է տրվում, այնուհետև վարչական վարույթ հարուցում և պատասխանատվություն սահմանում. Հանրային ռադիոյի անդրադարձը հայտարարագիրը ժամանակին չներկայացնելուն

12.08.2021


Հայաստանի հանրային ռադիոյի լրատվական ծառայությունն անդրադարձել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակված սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակներին:

«700-ից ավելի պաշտոնյա հայտարարագիր դեռ չի ներկայացրել.» խորագրով հրապարակմամբ անդրադարձ է կատարվել հայտարարագրման գործընթացին, այդ թվում՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետներին:

Հանրային ռադիոյի լրատվական ծառայության հարցերին պատասխանել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և, ի թիվս այլ մանրամասների, նշել, որ պաշտոնը ստանձնելու պահից պատգամավորները հայտարարագրեր ներկայացնելու համար մեկ ամիս ժամանակ ունեն:

Հանրային ռադիոյի ռեպորտաժը և հրապարակումն ամբողջությամբ տեղադրված է հետևյալ հղումով: