ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակ (մաս 3)

10.08.2021


Ի լրումն սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակ մասի 1-ի և մաս 2-ի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց երրորդ ցուցակը, ովքեր «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը: 

Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով:

Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն նաև  հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ: