ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատանքի հնարավորություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

11.06.2021


   Հանձնաժողովի աշխատակազմը որակյալ մասնագետներով համալրելու նպատակով կազմակերպվել էր ճանաչողական քննարկում, որին տեղում և տեսակապի միջոցով մասնակցում էին հայաստանյան բուհերի շրջանավարտներ: Մասնակիցներին ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունը և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների գործառույթները:
  Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում առկա է ղեկավար և մասնագիտական ավելի քան տասը թափուր հաստիք: Այդ հաստիքներին հավակնելու ներկայացվող պահանջները, մրցույթի ժամկետները և պաշտոնի անձնագրերը տեղադրվում են Հանձնաժողովի կայքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով՝ տարածվում են ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
  Հանձնաժողովի թափուր պաշտոնների վերաբերյալ առաջիկայում ևս կլինեն հանրային իրազեկումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ cpcarmenia.am կայքին կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ դառնալով հետևորդ: