ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծանուցում

07.06.2021


 

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած և պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման և պաշտոնի դադարեցման հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոփոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, և ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան փոփոխություններն ինկորպորացնելու ուղղությամբ:

Աշխատանքների ավարտից հետո Հանձնաժողովը լրացուցիչ հայտարարությամբ կտեղեկացնի նոր կարգին և ձևանմուշին համապատասխան պաշտոնի ստանձնման և պաշտոնի դադարեցման հայտարարագրերի հասանելիության վերաբերյալ, ինչից հետո համապատասխան հայտարարատուներին լրացուցիչ 30 օր ժամկետ կտրվի՝ օրենքով սահմանված հայտարարագիրը ներկայացնելու համար։

Մինչև ս․թ․ մայիսի 31-ը պաշտոնը ստանձնած կամ դադարեցրած պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև 2020 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց համապատասխան հայտարարագրերի ձևանմուշները չեն փոխվել և հասանելի են համակարգում։