ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարագրերը կարող են ներկայացվել մինչև 2021 թվականի հունիսի 04-ը

27.05.2021

 

Հարգելի հայտարարատուներ

 Հաշվի առնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխություններով մեծ թվով հայտարարատուներ և նրանց ընտանիքի անդամներ օրենքի ուժով առաջին անգամ են հայտարարագիր ներկայացնում, իսկ մայիսի 28-ը, 29-ը և 30-ը օրենքով սահմանված վերջնաժամկետին անմիջապես նախորդող ոչ աշխատանքային օրեր են, Հանձնաժողովը տեղեկացնում է, որ այն հայտարարատուները, որոնց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 31-ն է, մինչև սույն թվականի հունիսի 4-ը ներառյալ հայտարարագրերը ներկայացնելու պարագայում չեն ենթարկվի վարչական պատասխանատվության։

Այնուամենայնիվ, հորդորում ենք բոլոր այն հայտարարատուներին, ովքեր դեռևս չեն լրացրել իրենց հայտարարագրերը, անհապաղ սկսել գործընթացը, քանի որ զանգերի և նամակների մեծ ծավալի պատճառով հնարավոր է, որ դրանց անհապաղ արձագանքնելու հնարավորություն Հանձնաժողովը չունենա։ Տեղեկացնում ենք, որ հարցերը հարկավոր է ուղղել info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ զանգահարել 012 777716, 012 777719, 012 777721 հեռախոսահամարներով երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00։