ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարագրում: Կարևոր տեղեկություններ

27.05.2020


 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2020 թվականի մայիսի 28-29-ը ոչ աշխատանքային օրեր են, իսկ դրանց հաջորդում են հանգստյան օրեր, հայտարարագրերի լրացման և ներկայացման համար Հանձնաժողովը ներկայացնում է հետևյալ պարզաբանումները

1.  Հայտարարագրերի լրացման և ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի մայիսի 31-ն է, այն չի հետաձգվել, չի փոփոխվել։

2. Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարագն աշխատում է, հասանելի է լինելու նաև ոչ աշխատանքային օրերի ընթացքում։

Հայտարարագրերի լրացման և ներկայացման մասով տեխնիկական խնդիրներ ունեցող անձանց

3.     Առավել հաճախ հանդիպող տեխնիկական խնդիրներից է այն, երբ հայտարարագիրը հանձնելու կոճակը ակտիվ չէ։ Սա պայմանավորված է նրանով, որ հայտարարագրի մեջ առկա են  չլրացված դաշտեր։ Անհրաժեշտ է լրացնել այդ դաշտերը կամ եթե այդ դաշտերին վերաբերելի տվյալներ չկան, ապա անհրաժեշտ է րացնել «-» կամ «00» նշանները։

4.   Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները ծանուցում չեն ստացել, ծանուցումը ստանալու համար անհարժեշտ է հայտարարատու պաշտոնատար անձի <Անձնական տվյալներ> դաշտում գրանցել նրանց էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «պահպանել» կոճակը։ Ընտանիքի անդամների էլեկտրոնային փոստի հասցեները լրացնելու համար խնդրում ենք հետևել հոլովակում ներկայացված քայլերին։

Այլ տեխնիկական խնդիրների պարագայում անհրաժեշտ է նամակ ուղարկել Հանձնաժողովին info@cpcarmenia.am հասցեին։ Հանձնաժողովն անհատապես կապ կհաստատի Ձեզ հետ 2020 թվականի մայիսի 31-ից հետո ընկած ժամանակահատվածի համար Ձեզ կտրմադրի լրացուցիչ մինչև հինգ օր ժամկետ՝ հայտարարագիրը լրացնելու համար։

 Հայտարարագրերի լրացման բովանդակային հացրեր ունեցող անձանց

Հայտարարագրերի լրացման վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք օգտագործել Հանձնաժողովի կայքում հաճախ տրվող հարցերի համար ներկայացված պաշտոնական պատասխանները, ինչպես նաև հայտարարագրերի լրացման ուղեցույցը։ 

5.   Հայտարարատու բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր մինչև 2020 թվականի մայիսի 26-ը որպես պաշտոնատար անձ (ոչ թե ընտանիքի համատեղ բնակվող անձը, այլ պաշտոնատար անձն անձամբ) ծանուցում չեն ստացել, պետք է նամակով դիմեն Հանձնաժողովին։

Հանձնաժողովն անհատապես կապ կհաստատի և հայտարարգրի լրացման համար` մինչև յոթ օր ժամկետ՝ հայտարարգիրը լրացնելու համար։    

6.    Բոլոր այն անձինք, ովքեր պաշտոնը ստանձնել կամ դադարեցրել են մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը, հայտարարագրերը պետք է լրացնեն և ներկայացնեն մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ 

Եթե ծանուցում չեք ստացել, ապա անհրաժեշտ է նամակով դիմել Հանձնաժողովին։ Հանձնաժողովն անհատապես կապ կհաստատի և հայտարարգրի լրացման համար` մինչև յոթ օր ժամկետ՝ հայտարարգիրը լրացնելու համար։  

7.    Բոլոր այն անձինք, ովքեր պաշտոնը ստանձնել կամ դադարեցրել են 2020 թվականի ապրիլի 13-ից հետո, Հանձնաժողովի կողմից կստանան լրացուցիչ ծանուցում հայտարարագրերի լրացման վերաբերյալ և մինչև

Այս փուլում՝ մինչև 2020 թվականի մայիսի 31-ը որևէ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չկա։