ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Վարչական վարույթներ են հարուցվել

13.03.2020


2020 թվականի փետրվարին Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովն ուսումնասիրել է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոն ստանձնելու և պաշտոնը դադարեցրնելու հայտարարգիր ներկայանցելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտարարգրման պարտավորություն ունեցող 55 անձ հայտարարագրերը 30 օրյա ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել։

2020 թվականի փետրվարի 17-ին Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել պաշտոնը ստաձնած և հայտարարգրման պարտավորություն ունեցող 21 անձանց նկատմամբ պաշտոնն ստաձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացնելու հիմքով (տես՝ Հավելված 1): Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու համար սահմանված է «նախազգուշացում» վարչական տույժը, Հանձնաժողովը պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը, Հանձնաժողով ներկայացնել իրենց պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ակա գույքի և եկամուտների հայտարարագրերը:

2020 թվականի մարտի 10-ի դրությամբ բոլոր 21 անձիք ներկայացրել են իրենց պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հայտարարագրերը ներկայացնելու հիմքով Հանձնաժողովը կարճել է հարուցված 21 վարույթները։

2020 թվականի փետրվարի 20-ին Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել պաշտոնը դադարեցրած և հայտարարգրման պարտավորություն ունեցող 34 անձանց նկատմամբ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացնելու հիմքով (տես՝ Հավելված 2):

Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրերը ժամանակին չներկայացնելու համար սահմանված է «նախազգուշացում» վարչական տույժը, Հանձնաժողովը նախկին պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 10-ը Հանձնաժողով ներկայացնել իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրերը:

2020 թվականի մարտի 12-ի դրությամբ 32 նախկին պաշտոնատար անձիք ներկայացրել են իրենց պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հայտարարագրերը ներկայացնելու հիմքով Հանձնաժողովը կարճել է հարուցված 32 վարույթները։

2020 թվականի փետրվարի 28-ին Հանձնաժողովը կարճել է պաշտոնը դադարեցրած երկու անձանց նկատմամբ հարուցված վարույթները, քանի որ իրենց նախկին պաշտոնը դադարեցնելու և նոր պաշտոն ստաձնելու միջև 30 օրյա ժամկետ չէր անցել։