ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29.07.2019

Հարգելի գործընկերներ,
Բարձրաստիճան պատոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում` <<<<Բաց տվյալներ>> պաշտոնական հայտարարագրերում. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում>> հանձնառությունն իրականացնելու համար: Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագիրը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը:
Հարցաթերթը լրացնելուց հետո, կարող եք այն մինչև ս․թ․ օգոստոսի 22-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@ethics.am