ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուշադրություն

28.03.2019


Սույն թվականի մարտի 28-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 14.03.2019թ. ՀՕ-3-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչև 2019 թվականի մայիսի 31-ը: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև Օրենքն ուժի մեջ մտնելու օրը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացվում Օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում: Մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2018 թվականի տարեկան, ինչպես նաև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագիր ներկայացրած անձինք ազատվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից և համարվում են հայտարարագիր ներկայացրած: