ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

21.03.2019

2019 թվականի մարտի 21-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին պետական հատվածի մասնագետ և թիմի համաղեկավար Իվա Մելիսը և հակակոռուպցիոն բարեփոխումների մասնագետ Խաչիկ Հարությունյանը: Պատվիրակության այցելության նպատակը հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելն էր:
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովն անդրադարձել է իր գործունեության արդյունքներին ու ընթացիկ խնդիրներին (այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների կիրարկման), ինչպես նաև էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի կատարելագործման հարցերին: Քննարկվել են հակակոռուպցիոն բարեփոխումների առաջնահերթություններն ու հետագա համագործակցության հնարավորությունները, իսկ Համաշխարհային բանկի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հանձնաժողովին՝ կրկին անգամ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: