ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

14.02.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՀ-ի իրավական հարցերով փորձագետ Սեբաստիան Պոմպեն: Ընդունելության նպատակը Հայաստանի հանրային կառավարման և հակակոռուպցիոն բարեփոխումների հեռանկարների ու առաջնահերթությունների քննարկումն էր: Հանձնաժողովի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության արդյունքերն ու արդյունավետ աշխատանքի խոչընդոտները, ինչպես նաև վերջին օրենսդրական փոփոխությունների կիրարկման բարդությունները: Մտքեր են փոխանակվել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մոդելների, Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետության և հնարավորությունների վերաբերյալ:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հանձնաժողովի հակակոռուպցիոն աշխատանքներին: