ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հրապարակվում են 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց ցանկերը

06.11.2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանման ստուգման գործընթացի շրջանակում ամփոփել է 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 7 անձինք (ցանկը), իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29 անձինք (ցանկը):
Վերոնշյալի առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: