ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հարուցվել է վարույթ նախարարի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով

20.09.2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս») առերևույթ խախտման հատկանիշներով: