ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հուլիս ամսին Հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 28 գործի վարույթ և կայացրել է 37 որոշում

01.08.2018


2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ 34 գործից հուլիսին ավարտվել է 33 գործի քննությունը, որից 15 գործի քննության արդյունքում կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում, իսկ 18 գործով՝ վարչական վարույթը կարճելու մասին որոշում:
2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 28 գործի վարույթ, որից 4 գործի քննության արդյունքում կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում: 24 գործի քննությունը շարունակվում է:
Հուլիսին հարուցված վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում: