ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ

04.07.2018


Հունիս ամսվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:
Վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին:
Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում: