ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀՀ կառավարություն են ներկայացվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ

11.06.2018


Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրության մեջ արտացոլված առաջարկությունների քննարկման և ամփոփման արդյունքներով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, ՀՀ կառավարություն է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ: