ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բարեփոխումները

15.03.2018

  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցում է սույն թվականի մարտի 12-ից 16-ը Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մոնիթորինգի խմբի հետ հանդիպումներին, որոնց նպատակն է գնահատել ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլատֆորմի շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունների իրականացումը:
  Իր իրավասությանն առնչվող հարցերի քննարկման նիստերին Հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բարեփոխումները և անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերին, ինչպես նաև պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային կառավարման ոլորտում բարեվարքության խթանման խնդիրներին: