ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատանքային հանդիպում Արդարադատության ակադեմիայում

09.02.2018
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը եւ հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը փետրվարի 9-ին հանդիպել են Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի եւ Ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանի հետ:
Հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության տարբեր ուղղություններ, քննարկվել են Հանձնաժողովի 2016-2018 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված՝ հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հիմնախնդիրների վերաբերյալ Ակադեմիայում նախատեսվող դասընթացի ծրագրային բովանդակության, ուղեցույցի մշակման և դրանց առնչվող հարցեր:
Կարևորվել է նաև Ակադեմիայի ունկնդիրների համար հանրային էթիկայի, կոռուպցիայի կանխարգելման թեմաներով դասախոսությունների, վերապատրաստումների կազմակերպումը: