ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Միջազգային համագործակցության ամրապնդում՝ բարեվարքության խախտումների դեմ պայքարելու համար

07.12.2017

   2017 թվականի նոյեմբերի 5-ին «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը (ICIJ) համագործակից 96 հետաքննող ԶԼՄ-ների հետ համատեղ հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած հետաքննությունը՝ մոտավորապես 13.5 միլլիոն փաստաթղթերի բացահայտումներ, որոնք ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և խոշոր կազմակերպությունների կողմից կիրառված հնարքները շուրջ 400 բիլիոն դոլարի հասնող հարկերից խուսափելու համար: Ի տարբերություն «Պանամայի փաստաթղթերի», որը հիմնականում բացահայտեց հարկերից խուսափելու և անօրինական գործողությունների արդյունքում փողերի լվացման դեպքեր՝ «Դրախտային փաստաթղթեր»-ը ներկայացնում է հարկային համակարգի օպտիմալացման իրավական սխեմաները, որոնք ներկայացնում են հենց հարկերից խուսափումը: Այս նոր դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս նմանատիպ հնարքների կիրառման անդրազգային բնույթը այն անձանց կողմից, ովքեր խուսափում են պետության կողմից սահմանված թե՛ հարկային պարտավորություններից, թե՛ բարեվարքություն կանոնները պահպանելուց: Հետևաբար, Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնությունը վերահաստատում է նմանատիպ հարցերի շուրջ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և քաջալերում է հանրային ոլորտում բարեվարքության խախտումների բացահայտման, կանխարգելման և վերջինիս դեմ պատժիչ միջոցներ կիրառելու մեխանիզմների համակարգային կիրառումը: Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնության անդամները վստահ են, որ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակումը պետություններին հնարավորություն կտա վերացնել միջազգային հարկային զեղծարարությունները և վերջապես վերականգնել քաղաքացիների վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ: Լրացուցիչ տեղեկատվություն Ցանցի վերաբերյալ Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնությունը 13 անկախ ինստիտուտների կազմված միջազգային նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում կիսել հանրային ոլորտի էթիկայի, թափանցիկության և բարեվարքության առաքելությունը: Հիմնված լինելով լավագույն փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության սկզբունքների վրա՝ Ցանցը հնարավորություն է ընձեռում իր անդամներին քննարկել առօրյա գործունեությանն առնչվող հարցերը և իր համագործակիցների մեջ գտնել վերջիններիս առաջ ծառացած մարտահրավերների լուծումները:

     • Վեբկայք: http://www.networkforintegrity.org
     • Թվիթեր: @work4integrity
     • Էլ. հասցե : mailto:secretariat@networkforintegrity.org