ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Համաշխարհային Բանկի պատվիրակությունն այցելել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

24.11.2017

    2017 թվականի նոյեմբերի 23-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետ Օլգա Սիփկեն, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը:Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում սույն թվականի հունիսին ընդունված օրենսդրությամբ նախատեսված նոր կարգավորումներն ու մեխանիզմները, օրենսդրության կիրարկմանն ուղղված հանձնաժողովի ջանքերը, ինչպես նաև առաջիկայում Համաշխարհային բանկի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Պատվիրակության կողմից կարևորվել են էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի կատարելագործման, էլեկտրոնային հայտարարագրերի վերլուծության գործիքների արդյունավետության բարձրացման և իրավապահ մարմինների համագործակցության բարելավման աշխատանքները:Բարձր գնահատելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հանձնաժողովի ջանքերը` պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հանձնաժողովի հետ և աջակցությունը նրա աշխատանքներին: