ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի անդամը մասնակցել Է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի կոնֆերանսին

17.11.2017


    2017 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը Պրահայում մասնակցել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման չորրորդ փուլի՝ Եվրոպայի խորհրդի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորությունների կատարման վերաբերյալ կոնֆերանսին, որն անցկացվել է Չեխիայի կառավարության հովանու ներքո: Կոնֆերանսը հանդիսացել է մասնագիտական քննարկումների պլատֆորմ գնահատման չորրորդ փուլի վերաբերյալ, որն առնչվում է պատգամավորների, դատավորների և դատախազների կոռուպցիայի կանխարգելման հարցերին: Միջոցառմանը ներկայացվել է երկրների հանձնառությունների կատարման վերաբերյալ վերլուծություն, ինչպես նաև քննարկվել են նշված փուլի հիմնական ձեռքբերումները և երկրների պարտավորությունների իրականացման մարտահրավերները: Կոնֆերանսին մասնակցել են նաև ԳՐԵԿՈ-ում Եվրոպայի խորհրդի երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ, կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների պատասխանատուներ, միջազգային անկախ փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ կարծիքներ է փոխանակել կոնֆերանսի տարբեր մասնակիցների հետ: Նա ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ նոյեմբերին կայանալիք կոնֆերանսին առնչվող քննարկումներ է ունեցել նաև ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոյի հետ: