ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահի տեղակալը մասնակցել Է ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին

15.11.2017


  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը 2017 թվականի նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը Ավստրիայի Հանրապետությունում (Վիեննա)` ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին: Համաժողովի ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության, պետական կառավարման տարբեր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կառույցների ստեղծման, դրանց գործունեության և համագործակցության արդյունավետ մեխանիզմների մշակման, ներդրման ու զարգացման հիմնահարցեր: Վիեննայում համաժողովին մասնակցել են տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են քննարկվող հիմնահարցերին առնչվող իրենց երկրների ձեռքբերումներն ու մարտահրավերները: