ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սահմանվել է տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն

14.07.2017

2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-98-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց), պարտավոր են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը Հանձնաժողով ներկայացնել 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր:
Միաժամանակ, նշված օրենքով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը պետք է տվյալ մարմնի հայտարարատու պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալները՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ձևաթղթով տրամադրի Հանձնաժողովին: