ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Առաջարկվել է հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման գործիք ներդնելու վերաբերյալ նախագիծ

24.11.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման գործիքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Վերջինս միտված է ապահովելու Հանձնաժողովին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման գործընթացը: