ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի բանավոր հարցման

29.04.2016

Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի` «Թրանսփարեսնի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Միհրան Պողոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով դիմումի քննության ընթացքի վերաբերյալ բանավոր հարցման` Հանձնաժողովը տեղեկացրել է.
Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերի հրապարակումից հետո ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ այդ փաստերի ուսումնասիրությամբ զբաղվում են իրավապահ մարմինները:
Երեկ արդեն կոնկրետացված տեղեկատվություն է տարածվել, այդ թվում՝ պաշտոնական աղբյուրների վկայակոչմամբ, որ այդ նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսքն ըստ էության քրեական ընթացակարգի մասին է, որի շրջանակներում իրականացվող քննությունը կարող է վերաբերել հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալի՝ լայն և էապես տարբերվող գործիքակազմով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առայժմ ձեռնպահ է մնում ուսումնասիրություն կատարելուց և հրապարակված փաստերին որևէ գնահատական տալուց: