ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հրապարակվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2012-2015թթ. գործունեության հաշվետվությունը

18.03.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակում է 2012-2015թթ. գործունեության հաշվետվությունը՝ ներկայացնելով 2012-2015թթ. կատարած աշխատանքներն ու դրանց հիմնական արդյունքները:
Հանձնաժողովն իրականացրել է հանրային էթիկայի ոլորտի օրենսդրության և Հանձնաժողովի կազմակերպական զարգացմանը, էթիկայի համակարգի արդյունավետ ինստիտուցիոնալացմանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության խթանմանը, էթիկայի սկզբունքների և կանոնների հիման վրա էթիկայի կանոնագրքերի մշակմանը և ընդունմանը, շահերի բախման կանխարգելման գործնականում կիրառելի կառուցակարգերի ներդրմանը, ինչպես նաև Հանձնաժողովի՝ պետական մարմինների հետ համագործակցության և հասարակայնության հետ կապերի զարգացմանն ուղղված քայլեր:
Հանձնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից է գույքի և եկամուտների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործարկումը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ակտիվների հայտարարագրման գործընթացի պարզեցումը և արդյունավետությունը, ինչպես նաև Հանձնաժողովի կայքէջում հայտարարագրերի հրապարակման միջոցով դրանց թափանցիկությունը և հանրային հասանելիությունը: Հանձնաժողովի կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք՝ ուղղված ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծության բաղադրիչի զարգացմանը:
Հանձնաժողովն իրականացրել է նաև միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են եղել էթիկայի համակարգի բացերի գնահատմանը, էթիկայի խնդիրների լուծման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը և դրա տեղայնացմանը: