ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով

19.01.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպում է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 26-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառման նպատակը հանրային էթիկայի կրթության միջազգային ծրագրերի, ինչպես նաև դրանք Հայաստանում իրականացնելու հնարավորությունների քննարկումն է: Խորհրդաժողովի օրակարգում ներառված են միջազգային ճանաչում ունեցող ակադեմիական և մասնագիտացված կազմակերպությունների ականավոր ներկայացուցիչների և փորձագետների, ինչպես նաև Հայաստանի կրթական և հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչների զեկույցներ: