ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԶԼՄ-ների հետ Հանձնաժողովի համագործակցության վերաբերյալ

14.07.2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն (Հանձնաժողով) իր գործառույթների պատշաճ իրականացման կարևոր նախադրյալներից մեկը տեսնում է ԶԼՄ և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ ակտիվ աշխատանքը: ԶԼՄ-ներում Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման, ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրման և վերլուծության հրապարակումները մեծապես նպաստում են մեր առաքելության իրականացմանը՝ հանուն թափանցիկ և լավ կառավարման, պաշտոնյաների բարեխղճության, շահերի բախումների նվազեցման և կոռուպցիայի կանխարգելմանը:
Հանձնաժողովը 2015թ հուլիսի 3-4-ը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ կազմակերպված Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին նվիրված իրավական թեմաներով լրագրողների վերապատրաստում-սեմինարին, որտեղ ներկայացվել են Հանձնաժողովի գործունեության նպատակները և խնդիրները, գործառույթները, ներկայացվել են գործող օրենսդրական կարգավորումները էթիկայի կանոնների, շահերի բախման վերաբերյալ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, համակարգից օգտվելու հնարավորությունները, հայտարարագրերին առնչվող իրավական կարգավորումները, ինչպես նաեւ ներկայումս մշակվող օրենսդրական և ինստիտիուցիոնալ բարեփոխումները:
Ի պատասխան «իրավաբան.նեթ» կայքի 2015 թվականի հուլիսի 7-ի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հասցեագրած գրավոր հարցման:
Ի պատասխան «իրավաբան.նեթ» կայքի 2015 թվականի հուլիսի 16-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հասցեագրած գրավոր հարցման: