ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը

27.05.2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի մայիսի 27-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետներ Սեդա Փահլավունին և Օլգա Սիպկան, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախատեսվող երրորդ ծրագրի շրջանակներում ապագա համատեղ համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները: Մասնավորապես, քննարկվել է ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ ներդնելու միտումները, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող տեխնիկական առաջադրանքները՝ հայատարարագրման էլեկտրանային համակարգի կապակցությամբ: