ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ունի հայտարարագրերի տվյալների հավաստման նոր գործիք

20.02.2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը: Սույն գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ կառավարության նիստում:
Նշված որոշման ընդունումն ապահովում է Հանձնաժողովի տվյալների բազայի առցանց միացումը պետական մի շարք մարմինների տեղեկատվական համակարգերին, ինչը Հանձնաժողովին հնարավորություն կտա ստուգելու հայտարարագրերում ներառված տվյալների հավաստիությունը, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա բացահայտելու էթիկայի խախտումների և շահերի բախման դեպքեր: