ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է ԵԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպված Կոռուպցիայի կանխարգելում թեմայով տարածաշրջանային սեմինարին

20.12.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը որպես միջազգային փորձագետ մասնակցել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ից 17-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայացած՝ Կոռուպցիայի կանխարգելում թեմայով տարածաշրջանային սեմինարին: Միջոցառման նպատակը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային լավագույն փորձի փոխանակումն էր՝ կոռուպցիայի կանխարգելման նախաձեռնությունների արդյունավետության բարձրացման նպատակով:
Սեմինարին ներկա էին 46 մասնակիցներ՝ Հարավային Կովկասի և Արևելյան Գործընկերության պետությունների՝ կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմինների պաշտոնյաներ և միջազգային փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելմանը առնչվող թեմաներ, որոնք ներառում էին հայտարարագրերի և դրանց հավաստման, էթիկայի կանոնների և շահերի բախման, ինչպես նաև գործարար միջավայրի էթիկայի արդյունավետ կարգավորումներն ու համակարգերը:
Միջոցառմանը ներկայացվել են Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման կիրառվող մեխանիզմները, գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը, շահերի բախմանն առնչվող օրենսդրությունը, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության փորձը, էթիկայի համակարգի բացերն, ինչպես քննարկվող բարեփոխումներն ու զարգացումները: