ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը

26.11.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի նոյեմբերի 25-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ-ի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետներ Թինա Ջորջը և Սեդա Փահլավունին, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ հանձնաժողովի կողմից իրականացված նախաձեռնություններն ու դրանց արդյունքները: Միաժամանակ, քննարկվել են Համաշխարհային բանկի ՀՀ հանրային ոլորտի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում ապագա համատեղ համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները: Մասնավորապես, քննարկվել են ՀԲ-ի աջակցությամբ արդեն իսկ ներդրված հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի բազայի հիման վրա հայտարարագրերի տվյալների հավաստման համակարգի ներդրման անհրաժեշտ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան բացահայտել հայտարարագրերի ոչ ամբողջական կամ սխալ տվյալները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին մատնանշել են էթիկայի համակարգի զարգացման օրենսդրական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել հանձնաժողովի կարողությունների զարգացմանը: