ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստման համատեղ դասընթաց է անցկացվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիայի կողմից

20.10.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիան 2014 թվականի հոկտեմբերի 15-ից 17-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպել են հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստման դասընթացներ` Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս նախաձեռնությունը շարունակությունն է նախորդ՝ էթիկայի վերապատրաստողների ուսուցման միջոցառման, որի ընթացքում Ազգային Ժողովի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Արդարադատության ակադեմիայի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցվել են էթիկայի դասընթաց անցկանելու հմտություններ: Այսպիսով, էթիկայի վերապատրասման դասընթացները իրականացվել են արդեն վերապատրաստված մասնագետների կողմից, որոնց մասնակցել են հանրային ծառայողներ և դատավորներ, ինչպես նաև դատավորի և դատախազի թեկնածուներ: Միջոցառման նպատակը էթիկայի խնդիրների լուծման հմտություններ և գործիքների մասին գիտելիքներ հանրային ծառայության ոլորտի մասնակիցներին փոխանցելն էր:

Եռօրյա միջոցառումը անցկացվել է մասնակցիների ինտերակտիվ ներգրավմամբ, դեպքերի վերլուծությամբ և մասնակիցների համար էթիկայի զարգացմանն ուղղված քայլերի մշակմամբ: Միջոցառման ավարտին մասնակիցներին տրամադրվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիայի կոմից մշակված՝ հանրային ծառայության էթիկայի ձեռնարկ, որը կուղորդի նրանց էթիկայի հարցերում կողնորոշվելիս: