ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Եվրոպայի Խորհրդի պատվիրակությունը հյուրընկալվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից

30.07.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեգ Շուշյանը և անդամներ Լիլիթ Պետրոսյանն ու Արմեն Խուդավերդյանը հանձնաժողովի գրասենյակում հանդիպել են Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը՝ Լորենա Բաչմայեր, Լիլիթ Դանեղյան Բոսսլեր, Նարինե Գասպարյան կազմով: Հանդիպման նպատակն էր քննարկել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերը և ԵԽ-ի կողմից իրականցվող ծրագրերում հանձնաժողովի մասնակցության հնարավորությունները: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող Հայաստանի դատական համակարգի անկախության, արհեստավարժության և հաշվետվողականության ամրապնդում ծրագրի շրջանակներում հանձնաժողովի հետ համագործակցության և հանձնաժողովի  կողմից իրականացելիք աշխատանքների վերաբերյալ: Դրանք ներառելու են պաշտոնատար անձանց /այդ թվում՝ դատավորների/ գույքի և եկամուտների հայտարարագրերին առնչվող օրենսդրության բարելավումը, հայտարարագրերի համակարգին ու կոռուպցիայի կանխարգելմանն  առնչվող վերապատրաստման դասընթացների մշակումը և այլն: