ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին հարուցել է վարույթ

26.04.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քննարկել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի դիմումը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ և 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել վարույթ: (Հանձնաժողովի որոշումը)