ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սիրանուշ Սահակյանը մասնակցելու է ԱՄՆ կառավարության «Էթիկայի խթանումը կառավարման համակարգում» թեմայով ծրագրին

18.04.2014

2014 թվականի ապրիլի 19-ից մայիսի 10-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մասնակցելու է ԱՄՆ կառավարության «Էթիկայի խթանումը կառավարման համակարգում» թեմային նվիրված Միջազգային այցելու ծրագրին, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրների էթիկայի ոլորտի զարգացումների, նվաճումների և խնդիրների քննարկումն ու փորձագետների միջև փորձի փոխանակումը:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ էթիկայի համակարգի ինստիտուտների` ԱՄՆ կառավարության էթիկայի ծառայության, ԱՄՆ Սենատի էթիկայի հանձնաժողովի և այլ կազմակերպությունների հետ: Այցի օրակարգում ընդգրկված են ԱՄՆ էթիկայի համակարգի, կառավարության հաշվետվողականության ու թափանցիկության, էթիկայի սկզբունքների և վարքագծի կանոնների ու դրանց կիրարկման, ինչպես նաև էթիկայի խթանումն ապահովելու գործում լրատվամիջոցների դերին առնչվող թեմաներ: