ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների ճանաչողական այցը Կոռուպցիայի կանխարգելման Սլովենիայի հանձնաժողով

11.03.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շարունակում է զարգացնել ակտիվ միջազգային համագործակցություն օտարերկրյա պետությունների էթիկայի մարմինների հետ՝ էթիկայի համակարգերի լավագույն միջազգային փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Այսպիսով, 2014 թվականի մարտի 24-28-ը Եվրոպական Միության Թայեքս (TAIEX) ծրագրի շրջանակում (Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման գլխավոր տնօրինության կառույցների զարգացման ստորաբաժանման գործիք) տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների ճանաչողական այցը Կոռուպցիայի կանխարգելման Սլովենիայի հանձնաժողով՝ հայտարարագրերի տվյալների հավաստման ու ռիսկային ցուցանիշների հիման վրա վերլուծության Սլովենիայի համակարգի ուսումնասիրման նպատակով: Այցելության ծրագրում ընդգրկված էին հանդիպումներ Կոռուպցիայի կանխարգելման Սլովենիայի հանձնաժողովի ներկայացուցիչների և ստորաբաժանումների հետ, ինչպես նաև քննարկումներ գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունների, շահերի բախման իրավիճակների ու դրանց հետ կապված կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ և այլն: