ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հանրային ոլորտում շահերի բախման կարգավորման միջազգային փորձն ու ազգային մարտահրավերները» թեմայով համաժողով

30.04.2013

ԵՄ պատվիրակության հետ համատեղ 2013 թվականի ապրիլի 30-ին կազմակերպվել է «Հանրային ոլորտում շահերի բախման կարգավորման միջազգային փորձն ու ազգային մարտահրավերները» թեմայով կոնֆերանսը, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել է շահերի բախման հիմնախնդրով միջազգային խորհրդատվության ներգրավման խնդիրը: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը՝ ներկայացնելով Հայաստանում շահերի բախման խնդիրները, օրենսդրական կարգավորումն ու դրա բացերը: Միջոցառման ընթացքում հիմնական բանախոս Լոնդա Եսաձեի կողմից ներկայացվել են Հայաստանում կոռուպցիայի իրավիճակային վերլուծության զեկույցի մի շարք դրույթներ, շահերի բախման իրավիճակների կարգավորմանն առնչվող միջազգային փորձ և միջազգային լավագույն փորձը Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ մոտեցումներ: