ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Ռիսկերի գնահատում, կոռուպցիայի խորքային պատճառների տիպաբանություն» թեմայով սեմինար Քիշնևում

11.04.2013

2013 թվականի ապրիլի 11-ից 12-ը Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» ծրագրի շրջանակում Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի և Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Քիշնևում կազմակերպվել էր տարածաշրջանային կոնֆերանս՝ «Ռիսկերի գնահատում, կոռուպցիայի խորքային պատճառների տիպաբանություն» թեմայով: Նշված միջոցառմանը մասնակցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը՝ հանդես գալով Հայաստանում գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ զեկույցով: Միաժամանակ, կոնֆերանսին նրա կողմից ներկայացվել է ռիսկերի գնահատման վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մոտեցումներն ու ռիսկերի գնահատմանն առնչվող Հայաստանում առկա խնդիրները: