ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանդիպում Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ

14.01.2013

2013 թվականի հունվարի 14-ից մինչև 18-ը տեղի է ունցել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության պատվիրակության այցը Երևան՝ ՏԶՀԿ փորձագետ Խավիեռ Սիստեռնասի գլխավորությամբ: Այցի հիմնական նպատակն էր Հայաստանի էթիկայի համակարգի ուսումնասիրությունը և դրա զարգացման հայեցակարգի մշակման վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների իրականացումը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի, ՀՀ Նախագահի օգնական Գ. Կուտոյանի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Դ. Ավետիսյանի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհդի նախագահի տեղակալ Ս. Վասիլյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Էթիկայի հիմնախնդիրների վերաբերյալ կլորի սեղանի շուրջ քննարկումներ են իրականացվել դոնոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության ուշադրության կենտրոնում են եղել նաև էթիկայի կանոնների վերաբերյալ հայաստանյան օրենսդրությունը, օրենսդրության կիրարկման վերահսկողության համար պատասխանատու մարմինները և դրանց կիրարկմանն առնչվող խնդիրները: Քննարկվել են էթիկայի ոլորտի առանձին բաղադրիչների գործունեության համակարգման և համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները: