ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հակակոռուպցիոն ռազմավարական շրջանակներ» թեմայով կլոր սեղան քննարկում

07.12.2012

2012 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «Հակակոռուպցիոն ռազմավարական շրջանակներ» թեմայով կլոր սեղան քննարկումը, որի նպատակն էր մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունների և ապագա ռազմավարությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:


Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը և հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանն ու Լիլիթ Պետրոսյանը: Քննարկման ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, ՄԱԿ-ի ՄԱԿ ԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Պատրիս Կյող Բիզոն, պետական կառավարման բարեփոխումների հարցերով ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Կարլ Ուլբրիխտը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը և այլն:


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն իր խոսքում ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Նա անդրադարձել է էթիկայի հարցերով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և Հայաստանում ներդնման կարևորությանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված քայլերին: