Anna

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականին նախատեսում է մանկավարժների շրջանում իրականացնել վերապատրաստման ծրագիր

2022 թվականի ապրիլի 26-ին Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Արդարադատության համակարգի ամրապնդման ծրագրի շրջանակներում Հանձնաժողովում հյուրընկալվել է կրթության և վերապատրաստման միջազգային […]

ՎԻՎ վարույթների իրականացման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացրել է 8 որոշում

2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունքում կայացվել է

Հանրության համար կուսակցությունները պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հաշվետու. սա Հանձնաժողովի նպատակներից է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կուսակցությունների տարեկան հաշվետվություններին: «ՀՀ-ում այս պահին կա 115

2023 թվականի հունիսի 30-ին ԿԿՀ-ն հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի վերլուծության արդյունքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 1inTV-ի տաղավարում: 2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրությանը կներկայացնի դատավորների

Վանաձորի բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Ապրիլի 20-ին Վանաձորի բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: ՈՒսանողների այցը Հանձնաժողով կազմակերպվել

Վարքագծի տիպային կանոնները հիմք են դառնալու հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Սերոբ Անտինյանը հարցուպատասխանի ձևաչափով  որոշ մանրամասներ է ներկայացրել հանրային ծառայողների վարքագի տիպային կանոնների լրաշակման

Փոփոխվել են հայտարարատուների գաղտնաբառերը

Անվտանգության և տեխնիկական նկատառումներից ելնելով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրման համակարգում կատարվել է թարմացում: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայտարարատու անձանց գաղտնաբառերը փոխվել են: Սույնով հայտնում ենք, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք կարող են մուտք գործել հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգ իրենց էլեկտրոնային փոստին ուղարկված նոր գաղտնաբառով։ Խնդրում ենք ստուգել նաև spam պանակը: Հայտարարատուներին առաջարկում ենք հետևել declarations@cpcarmenia.am էլեկտրոնային փոստից Ձեր փոստին ուղարկված վերջին հաղորդագրությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը պետական կառավարման համակարգի մարմիններին ուղարկել է գրություն, որ սույն տեղեկատվությունը տրամադրվի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց:

Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրեր՝ միտված հանրային իրազեկվածության բարձրացմանը. «Առաջին ալիք»-ի անդրադարձը

Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր բաղադրիչներից մեկը հանրային իրազեկումն է: Թեմայի շուրջ Առաջին ալիքի լրագրող Նարե Ոսկանյանը զրուցել է Կոռուպցիայի

Ծանուցում կուսակցություններին՝ հայտարարագրմանն առնչվող պարտավորությունների վերաբերյալ

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28.1 հոդվածի 4-րդ մասը, որով կուսակցությունների համար սահմանվել է պարտականություն՝ կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին ծանուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով), առաջարկում ենք տասնօրյա ժամկետում լրացնել և ներկայացնել կից տրամադրվող ձևաթղթերը: Անհրաժեշտ է ներկայացնել 2 (երկու) լրացված ձևաթուղթ՝ 1. Ձևաթուղթ N 1-ը, որտեղ առկայության դեպքում պետք է լրացվեն 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված անձանց մասին տվյալները, 2.  Ձևաթուղթ N 2-ը, որտեղ պետք է լրացվեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոն զբաղեցրած անձանց տվյալները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ձևաթուղթ N 1-ն առաջին անգամ ներկայացվում է տասնօրյա ժամկետում՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ներկայացման պահն ընկած ժամանակահատվածի համար, դրանից հետո՝ Օրենքի 28.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, իսկ Ձևաթուղթ N 2-ը ներկայացվում է միայն մեկ անգամ: Կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանձնաժողովին ծանուցելու ուղեցույցը և ձևաթղթերը հասանելի են հետևյալ հղումներով՝ Ուղեցույց Ձևաթուղթ N 1 Ձևաթուղթ N 2 Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ parties.cpcarmenia@gmail.com

39 of 69
Scroll to Top