2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունքում կայացվել է թվով 8 որոշում:
Հանձնաժողովի որոշումներից 6-ը կայացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում, ինչպես նաև Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու փաստերի առթիվ հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունքում:
Հանձնաժողովը ևս 2 որոշում կայացրել է հայտարարագրման ենթակա տվյալներ չներկայացնելու, ինչպես նաև հայտարարագրի լրացման կարգի խախտման փաստերի առթիվ հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունքում: